Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարության անդամն ասում է՝ «Արցախ, ներողություն, Լեռնային Ղարաբաղ», ումի՞ց ներողություն, կարծում եք՝ թուրքի պահանջի առաջ ընկրկելով՝ հետաձգո՞ւմ եք պատերազմը»

Նոյեմբեր 22,2023 11:55

«Այո, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել՝ թե ֆինանսական, թե անվտանգային, թե բարոյական, ապահովելու համար Արցախից բռնի տեղահանված, էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը ՀՀ-ում՝ մինչեւ մեր հայրենակիցները կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք, իրենց տուն՝ Արցախի Հանրապետություն՝ մինչեւ Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակի ճշգրտումը՝ հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի վրա»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության կողմից ԱԺ քննարկմանը ներկայացված նախագծերը, որոնք վերաբերում են արցախցիներին աջակցություն տրամադրելուն, դրական քայլ է։ «Սակայն չենք կարող անտեսել, որ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ»։ «Լեռնային Ղարաբաղ» ի՞նչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն։ Քաղաքական մեծամասնությունը, իշխանությունները չեն օգտագործում, վախենում են օգտագործել «Արցախի Հանրապետություն եզրույթը»։ Բանը հասել է նրան, որ կառավարության անդամն ասում է՝ «Արցախ, ներողություն, Լեռնային Ղարաբաղ»։ Ումի՞ց ներողություն, ումի՞ց ներողություն Արցախ բառն օգտագործելու համար։ Կարծում եք՝ թուրքի պահանջի առաջ ընկրկելով՝ հետաձգո՞ւմ եք պատերազմը։ Ինչքան զիջումներ եք գնում, չեք տեսնո՞ւմ, որ թուրքն ավելի է մոտեցնում մեր դռներին, մեր հայրենիքին, ավելի է մոտենում Երեւանին»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930