Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի «Ազգային հերոսի» կոչում եւ «Մարտական խաչ» ստացած զինծառայողները պատվովճար չեն ստանա»․ կառավարությունը վերջին պահին նախագիծ է բերել ԱԺ

Նոյեմբեր 22,2023 11:46

ԱԺ արտահերթ նիստում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս փաթեթի շրջանակներում ԱԺ է ներկայացվել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը։ Ըստ նախարարի՝ դրանով կկարգավորվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց զինպարգեւավճարներ եւ պատվովճարներ նշանակելու հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Այս փաթեթը երկու նախագիծ էր իր մեջ ներառում։ Սակայն երեկ արդեն հանձնաժողովի նիստում այս փաթեթում ավելանում է նոր նախագիծ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն, ըստ էության, խորհրդարանում առաջին ընթերցմամբ չի ընդունվել։ Եվ սա խնդրահարույց է։ Ստացվում է, որ հիմա, եթե քվեարկվի, կստացվի մի օրենքի նախագիծ, որը մեկ ընթերցմամբ կընդունվի ամբողջությամբ։ Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ է, որ բոլոր պատվովճարների մասով կարգավորում կա, բայց սկզբունքային հարցը հետեւյալն է՝ Արցախի Հանրապետության Ազգային հերոսի եւ Մարտական խաչի ասպետի կոչումով պարգեւատրված անձինք այս կարգավորումից դուրս են մնում՝ ի տարբերություն մարտական գործողություններին մասնակցած, Արցախում ծառայած մեր հայրենակիցների։ Սա լուրջ խնդիր է, այս նախաձեռնությունն այս տեսքով բերելուց առաջ նախապես գոնե պետք է քննարկումներ անցկացվեցին ու լուծումներ առաջարկվեին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան արձագանքեց, որ կանոնակարգում վաղուց փոփոխություններ են եղել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930