Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մանուկյան․ «Ակնկալում եմ գնահատական տաք վարչական երկու շրջանների ղեկավարների երեկվա պահվածքին․ ԱՄՆ-ից վերադարձել ու իրեն վերջին խուժանի նման է պահել»

Նոյեմբեր 22,2023 11:32

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանը (լուսանկարում) արտահերթ ելույթի հնարավորություն խնդրեց։ Նա իր ելույթում անդրադարձավ ավագանու նիստում երեկվա բռնության միջադեպին։

Նա նախ ներողություն խնդրեց երեւանցիներից, նշելով՝ չեմ կարծում, որ ձեր երազած ավազանին եք տեսնում այստեղ։

Մանուկյանն անդրադարձավ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի երեկվա հայտարարությանն ու ասաց․ «Շնորհակալություն, որ քննադատեցին, բայց ինչպես Սայաթ Նովայի ֆիլմում է ասվում՝ աշուղ Ֆաթուլա, մոռացել ես վերջին տողերը կարդալ։ Քննադատության ժամանակ, երբ ասում եք՝ երկու ընդդիմադիրների միջեւ է եղել առաջին փուլը, մի պահ ուզում եմ հասկանալ, որ դուք չեք տեսել տեսանյութը եւ ներելի եմ համարում։ Երկրորդ միջադեպին վարչական շրջանների ղեկավարների նման խուժան պահվածքին դուք ականատես եք եղել ու ձեզանից գնահատական եմ ակնկալում։ Ավագանու անդամներից մեկն երեկ շանտաժի տեսքով ասաց, որ երեւանցու շահը ոտնահարվում է, մեկ օր շուտ պետք է երեւանցու խնդիրը լուծվի, մետրոպոլիտենի կամ մյուսի հետ կապված։ Ճիշտ եք, բայց երեկ ձեր թաղապետերը ցույց տվեցին , որ թքած ունեն երեւանցու շահի վրա, որովհետեւ իրենք «պռավալ» տվեցին ընտրություններն ու նիստը։ Հետեւաբար, շանտաժի լեզվով խոսելիս, հիշեք, որ այդ զենքը ձեր թաղապետերը փոշիացրեցին»։

Անդրադառնալով վարչական շրջանների ղեկավարների երեկվա վարքագծին, Մանուկյանն ասաց․ «Վարքագծի կանոններ են սահմանված քաղաքապետարանի աշխատակազմի համար եւ առաջինը «արջի ծառայությունը» մատուցել եք ինքներդ ձեզ, ինձ կամ ընդդիմադիրներին չեք մատուցել։ Ձեր արարքը պետք է գնահատական ստանա։ Գնահատական չունենալու, մեղավորներին խիստ չպատժելու դեպքում, հետեւանքներ կլինեն իրական եւ իրավական դաշտում։ Ակնկալում եմ, որ երկու վարչական շրջանների ղեկավարները՝ մեկը ԱՄՆ-ում մի քանի տարի անհասկանալի գործունեություն է ծավալել, վերադարձել ու իրեն վերջին խուժանի նման է պահել, մյուսը՝ բորենիների․․․ակնկալում ենք գնահատական տաք, պարոն Փամբուխչյան»։

Մանուկյանը պահանջեց ստեղծել էթիկայի հանձնաժողով, որը կունենա լիազորություն, երբ ավագանու անդամը ոչ հարիր պահվածք ունենա, թույլ չտալ ներկա գտնվել նիստերի դահլիճում․ «Եթե դեմ եք, ուրեմն խրախուսում եք այս ամենը, որը նույնպես անընդունելի է»։

Մանուկյանը պահանջեց վարչական շրջանների երկու ղեկավարների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել․ «Դուք որոշեք՝ ուզում եք ունենալ թաղային խուժան, ուրեմն թող դիմում գրեն՝ դուրս գան ՔՊ-ի փեշերի տակից ու խաղան այն, ինչ ուզում են»։

Տիգրան Ավինյանը հավելեց՝ մի բանում համաձայն եմ՝ այս դահլիճում պետք է լինի կարգ ու կանոն․ «Որքան էլ որոշ դեպքերում հուզական ու բռնկուն լինեն, պետք է հանդուրժող լինենք»։

Երեկ նիստն ընդհատվել էր աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին հարցի քննարկման ժամանակ, այն պետք է դրվեր քվեարկության։ Ավինյանն առաջարկեց այսօր քվեարկել, սակայն ընդդիմությունից առաջարկ եղավ ընդմիջում տալ՝ իրավիճակի վերլուծության եւ քվորում ապահովելու կամ չապահովելու խնդիրը վերլուծելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930