Ադրբեջանը կոշտ է արձագանքել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանը, որ Վաշինգտոնը լրացուցիչ չորս միլիոն դոլար է հատկացնում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը «X»-ի իր միկրոբլոգում գրել է, թե ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում այլևս տեղ չունի:
Ըստ Հաջիևի՝ ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է եղել Ադրբեջանի տարածքների 30 տարվա «օկուպացիայի» ժամանակ։
«Այժմ այդ քաղաքականությունը շարունակվում է նույն ձևով և դրսևորմամբ», – գրել է Հաջիևը:
Կարդացեք նաև
During 30 years long occupation of Azerbaijan's land by Armenia when million more Azerbaijanis were subject of notorious and bloody ethnic cleansing the United States stood with aggressoor state of Armenia. Nowadays, the same policy continues in the same form and manifestation.… pic.twitter.com/sRrnmT8F3h
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) November 21, 2023