Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանն՝ Արցախի մասին․ «Նրանք էլ այդ գիտակցությունն ունենային, ասեին՝ մենք մեր տներից դուրս չենք գալիս»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2023 10:59

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։

Լավ, գանք մեր ժամանակները, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի ճակատագիրը, թողեցինք Արցախն Ադրբեջանին ու վե՞րջ։

– Չեմ կարծում, թե վերջ, միջազգային հանրությունը մարդու իրավունքների, ծննդավայրի, բնակավայրի նկատմամբ բավականին զգայուն է, բոլորն ասում են՝ պետք է վերադառնան ու անվտանգ ապրեն։

Տեսնո՞ւմ եք նման նախադրյալներ։

– Ես ուրիշ բան եմ տեսնում, այդ կազմակերպչական համակարգը, որը պետք է․․․ վստահելի անձեր չկային, որ հասարակության վստահությունն ունենային, նրանք էլ այդ գիտակցությունն ունենային, ասեին՝ մենք մեր տներից դուրս չենք գալիս։

Հասցրել էիք մի վիճակի, որ մարդկանց լինել-չլինելու հարցն էր` կկոտորվեին։

– Ես այդ կարծիքին չեմ։

Այսինքն՝ արցախցիները պիտի մնայի՞ն Արցախում։

– Բացի դա, պետք է մնային եւ միավորվեին, բանակցեին, բայց դա չեղավ, որի համար շատ ցավում եմ։ Որովհետեւ այնտեղ մի արտահայտություն է եղել՝ ասել են կա՛մ Ջավախք ենք ունենալու, կա՛մ Նախիջեւան, Ջավախքը նորմալ հետները ապրել, ինտեգրվելն է, մյուսը՝ դատարկվելը։

Ո՞վ է նման տարբերակ դրել, ուզում եք ասել` ԱՀ իշխանություննե՞րն են ընտրել Արցախի` Նախիջեւան դառնալու տարբերակը։

– Ես չգիտեմ՝ դա ընտրություն է եղել, թե անփութություն, անկազմակերպություն…

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930