Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետագայում նման արարքը չի ներվելու»․ Ավինյանը զգուշացրեց ավագանու երեկվա նիստում քաշքշուկի եւ ծեծի մասնակիցներին

Նոյեմբեր 22,2023 10:43

Երեւանի ավագանու երեկվա նիստը, որն ընդհատվել էր դահլիճում եւ դրանից դուրս տեղի ունեցած բռնության պատճառով, այսօր շարունակվում է։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր մինչ նիստի օրակարգին անցնելը՝ հայտարարեց՝ բռնությունն իր բոլոր դրսեւորումներով մերժելի է եւ անընդունելի․ «Ավագանու նիստերի դահլիճում եւ դահլիճից դուրս՝ լինի դա ֆիզիկական կամ խոսքով, անընդունելի է։ Համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի այդ բռնությունն իր որեւէ դրսեւորմամբ այս դահլիճում տեղի չունենա»։

Ըստ կանոնակարգի, ինչպես ասաց Ավինյանը, քննարկվող հարցերը, տրվող հարցերը, հնչող ելույթները պետք է վերաբերեն օրակարգում ընդգրկված հարցերին, բացի այդ, կա նաեւ ավելի ազատ ձեւաչափ՝ հարցադրումներ հարցուպատասխանի ժամանակ եւ ելույթների հնարավորություն։ Քաղաքապետը խնդրեց, որ ավագանու անդամները պահպանեն այս ընդհանուր կանոնները։

«Ուզում եմ հատուկ շեշտել՝ երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ ես չեմ նայելու մեր խմբակցության, թե այլ խմբակցության ավագանին է, բոլորին հավասարաչափ եւ հավասար վերաբերմունք է լինելու։ Երեք զգուշացում եմ տալիս՝ Սոնա Աղեկյանին (Մայր Հայաստան խմբակցություն, Ն․Բ․), Նարինե Հայրապետյանին (Մայր Հայաստան խմբակցություն, Ն․Բ․) եւ Անի Խաչատրյանին (Հանրապետություն խմբակցություն, Ն․Բ․)։ Խնդրում եմ ձեզ գնահատել այն հետեւանքները, որ խոսքը կարող է ունենալ։ Եթե խոսքը պարունակում է բռնություն, այն ինչ որ փուլում վերածվում է ֆիզիկական բռնության»։

Ավինյանը հատուկ զգուշացրեց նաեւ վարչական շրջանների բոլոր ղեկավարներին, ովքեր երեկ, Ավինյանի բնութագրմամբ՝ մասնակցել են հրմշտոցներին, հետագայում նման արարքը չի ներվելու։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930