Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տարասով. Հայերին խանգարեց այն, որ նրանք կարծում են, թե իրենք ՌԴ միակ դաշնակիցն են։ Բայց Պուտինը սկսել է աշխատել Ալիեւի հետ. «Հրապարակ»

Նոյեմբեր 22,2023 10:39

Ռուսաստանցի վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի մասին խոսում է Փաշինյանը, այլեւս ակտուալ չէ, Սյունիքով անցնող միջանցքն էլ: «Միջանցքը Փաշինյանի կողմից պարտված գաղափար է։ Տեսականորեն այդ հարցում պետք է մասնակցություն  ունենային Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը, բայց հիմա այդ միջանցքը էլ ոչ մեկին պետք չէ։ Հիմա Փաշինյանը փորձում է վաճառել միջանցքի գաղափարը, բայց ոչ ոք չի առնում։ Իսկ նախկինում, երբ նրան առաջարկում էին, նա իրեն էր թանկացնում»,- նշեց վերլուծաբանը մեզ հետ զրույցում։ Ըստ Տարասովի՝ ներկայում Թուրքիան այլեւս չի պնդելու Զանգեզուրի միջանցքի գաղափարը` Ադրբեջանը Նախիջեւանի հետ է կապվելու Իրանի տարածքով։ Համաձայնագիրն Իրանը ստորագրել է մոտ 1 տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։ Մոսկվան ու Թեհրանը շուտով կավարտեն նոր՝ 160 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի կառուցումը՝ երկաթգծի, որն անցնում է Կասից ծովի երկայնքով ու հասնում Ադրբեջանի սահման։

Ստանիսլավ Տարասովը համոզված է՝ պատերազմը Մերձավոր Արեւելքում մեծ վերախմբավորումների տեղիք տվեց մեր տարածաշրջանում։ Եթե նախկինում Ադրբեջանը դեմ էր ռուսական ներկայությանն իր տարածքում, ապա այսօր արդեն դառնում է ռուսական ներկայության ջատագով։ «Հայերին խանգարեց այն, որ նրանք կարծում են, թե իրենք ՌԴ միակ դաշնակիցն են։ Բայց Պուտինը սկսել է աշխատել Ալիեւի հետ։ Եթե Գյումրիի բազան էլ դուրս գա այնտեղից, մենք կկանգնենք Քյուրդամիրում ու Գյանջայում, ես վստահ եմ դրանում»,- ասում է վերլուծաբանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930