Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Առաջարկս ուժի մեջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրությունների եւ կայուն իշխանություն ձեւավորել՝ հանուն մեր քաղաքի բնականոն զարգացման»

Նոյեմբեր 21,2023 22:55

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է.

«Ցավոք սրտի, մեր վատատեսական կանխատեսումներն իրականանում են․ Երեւանի ավագանին ներկա կոնֆիգուրացիայով չի կարողանում արդյունավետ աշխատել։

Սիրելի երեւանցիներ, հիշում եք, որ ընտրություններից հետո առաջարկում էինք նոր ընտրության գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանյակները, ինչպես նաեւ որոշ ընդդիմադիրներ հրաժարվեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, որ երկու ամիս անց քաղաքային իշխանությունն ամենատարրական որոշումները չի կարողանում ընդունել, իսկ ավագանու նիստերը քաղաքակիրթ բանավեճի փոխարեն վերածվել են ամենագռեհիկ հայհոյախոսությունների հարթակի:

Սա, ինչպես ասացի, սպասելի էր, որովհետեւ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ (հիշեցնում եմ՝ ավագանու 65 անդամներից ընդամենը 32-ն են իշխանության ներկայացուցիչ` այսինքն, փոքրամասնությունը): Նրանք չունեն ո՛չ ֆորմալ, ո՛չ փաստացի լեգիտիմություն, ու այս պայմաններում խնդիրները գնալով ավելի ակնառու են դառնալու եւ ի վերջո, վնասելու են մեր քաղաքին։

Հետեւաբար, առաջարկս ուժի մեջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրությունների եւ կայուն իշխանություն ձեւավորել՝ հանուն մեր քաղաքի բնականոն զարգացման։

Հ․ Գ․ Մեր քննադատները սեպտեմբերին ասում էին, թե նոր ընտրության գնալու առաջարկը ընդունելի չէ, իբր «ստեղծված պայմաններում ավելորդ ծախսեր չանելու համար»: Սա առնվազն ծիծաղելի պատճառաբանություն է, հաշվի առնելով, որ ՔՊ-ն «ստեղծված պայմաններում» մսխում է բյուջեի փողերը՝ ճոխ յուբկաներով երդմնակալությունների, չկայացած սնուփդոգյան համերգների, ամանորյա և այլ  տոնակատարությունների վրա»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930