Ստամբուլում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի հովանու ներքո տեղի է ունեցել միջոցառում-քննարկում՝ «Ռոսկոնգրես» հիմնադրամի, պետական մարմինների, մասնագիտացված ասոցիացիաների և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառումը կրել է «Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործարար համագործակցության խոստումնալից ուղիների ընդլայնում» խորագիրը:
Փորձագետները քննարկել են համաշխարհային փոփոխությունների ֆոնին Ռուսաստանի և Թուրքիայի շուկաների միջև համագործակցության ընդլայնման միտումը։ Մասնակիցները քննարկել են ռիսկերը նվազեցնելու տարբերակները։
Միջոցառմանը մասնակցել են նաև մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Անդրեյ Բուրավով։
Կարդացեք նաև
«Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են զարգացնել դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները՝ բարձր ռազմավարական ներուժով։ Մեր երկրները համագործակցության բազմամյա փորձ ունեն էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում, և համատեղ հաջողված նախագծերի իրականացման գործում։ Փոխգործակցության ուղիների ընդլայնումը դրական է ազդում ոչ միայն միջպետական հարաբերությունների վրա, այլ նաև հնարավորություն է տալիս փոխշահավետ ներդրումների և բիզնեսի հաջող զարգացման համար»,- ընդգծել է գլխավոր հյուպատոս Բուրավովը։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը կանցկացվի 2024 թվականի հունիսի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում։
Աղբյուր` Ermenihaber.am