Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք». Անահիտ Մանասյան

Նոյեմբեր 21,2023 22:44

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է միջոցառում՝  նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին:

Նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել  հերոս տղաների անգնահատելի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել  նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:

Միջոցառմանը մասնակցել են  պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:

Իր բացման խոսքում Պաշտպանը կարևորել է համանման խորհուրդ ունեցող միջոցառումների կազմակերպումը, ինչը ևս մեկ առիթ է հանդիպելու, զրուցելու և նշված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը վեր հանելու համար:

«Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է Ձեզ հետ շփվելն ու անձամբ Ձեզանից խնդիրները լսելը, իսկ դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները: Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները, որոնք երբեմն անլուծելի են թվում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարման գործում։ Իմ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում կարող ենք ավելի ուժեղ լինել և հաջողության հասնել», – նշել է Պաշտպանը:

Միջոցառման շրջանակներում հերոս տղաները «Արփի» հասարակական կազմակերպության հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով:

Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքից մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:

Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը:

Ջերմ հանդիպման ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանը պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք:

 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930