Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և միջազգային հումանիտար և զարգացման գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքների համակարգմանն ուղղված երկրորդ քննարկումը։
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետը մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքներին արձագանքելու նպատակով Կառավարության իրականացրած հրատապ միջոցառումների վերաբերյալ՝ ընդգծելով արձագանքման գործիքակազմի շրջանակներում գործընկեր կառույցների հետ համագործակցության կարևորությունը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար Կավիտա Բելանին՝ մանրամասն անդրադարձ կատարելով Փախստականների արձագանքման ծրագրի ընթացիկ ցուցանիշներին:
Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ միջազգային հումանիտար և զարգացման կառույցների կողմից իրականցվող աշխատանքները՝ ընդգծելով միջնաժամկետ և երկարաժամկետ անելիքների ուղղությամբ շարունակական փոխգործակցության կարևորությունը: Մասնավորապես՝ ներկաները մտքեր են փոխանակել բռնի տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և բնակարանային կարիքների հասցեագրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների և համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ փոխվարչապետը բաձր է գնահատել մասնագիտացված կառույցների և զարգացման գործընկերների պատրաստակամությունը՝ շարունակելու Կառավարության հետ սերտ փոխգործակցությունը՝ բռի տեղահանված անձանց միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակ