Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանն այս առաջարկով»

Նոյեմբեր 21,2023 17:35

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան տելեգրամյան գրում է. «Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություններ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։

Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս առաջարկով։ Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ Ադրբեջանը նման առաջարկ է անում։

Ալիևը տեսել է, թե ինչ վտանգավոր ու հակապետական քաղաքականություն է վարում Փաշինյանը, որի քայլերի հետևանքով էլ նաև մենք կորցրեցինք Արցախը։ Հիմա արդեն Փաշինյանից նոր բան կորզելը շատ հեշտ է, դրա համար էլ Ալիևն ասում է արի առանց միջնորդի խոսենք, քանի որ գիտի, որ ինքը պետք է ասի, Փաշինյանն էլ սուս-փուս նստի լսի, հետո գա ասուլիս տա, ասի ժողովուրդ, թողեք հանձնեմ, ճար չկա․․․»:

Կարճ ասած՝ ՀՀն չպետք է գնա նման հանդիպումների, դրանք մեր դեմ հետագա քայլերի գլխավոր գործիքն են դառնալու։ Եթե ՀՀ իշխանությունները գնացին նման հանդիպման, ապա դրանով իսկ վերջնականապես հրաժարվելու են արևմտյան ձևաչափերով պայմանավորվածություններից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման փաստից։

Ադրբեջանի ԱԳՆ. «Այն փաստը, որ Հայաստանին մոտ երկուսուկես ամիս պահանջվեց խաղաղ պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին արձագանքելու համար, լրջորեն խաթարում է գործընթացը։ Խաղաղության բանակցությունների այս փակուղային վիճակը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է ուղիղ բանակցությունների Հայաստանի հետ երկկողմ հիմքով խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար։

Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է միասին որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ։ Երկու երկրները պատասխանատու են խաղաղ գործընթացի շարունակման համար, այդ թվում նաև փոխադարձաբար ընդունելի վայրի ընտրությունը կամ պետական ​​սահմանին հանդիպելու որոշումը: Ադրբեջանը կոչ է անում հայկական կողմին խուսափել հետագա անհարկի ձգձգումներից և հուսով է, որ Հայաստանը դրականորեն կարձագանքի բանակցությունների վաղաժամ մեկնարկի այս կոչին»,- հայտնում է Region monitor-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930