Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի ժամը 14.30-ի սահմաններում Գետահովիտ բնակավայրի վերջնամասում կանգնեցրել են խաշթառակցի վարորդի վարած «Զիլ» բեռնատարը, որը բեռնված էր մոտ 9 խմ փայտանյութով: Գետահովիտ գյուղի բնակիչ ուղևորը հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ինքը ծառերն ապօրինի հատել է «Իջևանի անտառտնտեսության» 1-ին պահաբաժնից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Գետահովիտցի 52-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն