Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես պատրաստ եմ սա 100 անգամ կրկնել, ապացուցել բոլորին». Հակոբ Արշակյանը՝ իր ինտրիգային հայտարարության մասին

Նոյեմբեր 21,2023 16:21

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ Բաքվից առաջարկություններ են հնչում Երեւանի հետ անցնել ուղիղ բանակցությունների, պատրա՞ստ է Երեւանը դրան: Նա պատասխանեց. «Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է բանակցությունների, փոխանակում է խաղաղության պայմանագրերի տարբեր առաջարկներ եւ դրա մասին մեր ԱԳ նախարարությունն անընդհատ մեկնաբանություններ է տալիս: Բանակցություններից Հայաստանը երբեք չի խուսափել, այն պլատֆորմները, որոնք գտել է արդյունավետ, մասնակցել է»:

Լրագրողները ճշտեցին՝ առանց միջնորդների բանակցելու տարբերակը չե՞ք դիտարկում՝ նա պատասխանեց. «Եթե գրությունը ուղարկվում է Բաքու, հետո հետ է ուղարկվում Երեւան, ձեր կարծիքով այդտեղ որեւէ մեկը ներկա՞ է»:

Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ հայկական բանակը սպառազինության ձեռքբերման տեսանկյունից հիմա ունի տարբեր մատակարարներ, ինչն այդպես չէր նախկինում. «Ավելի սահմանափակ քանակությամբ մատակարարներ կային: Այս առումով տեսնում եք, որ այլընտրանքներ կան»:

Հարցրեցինք՝ պետբյուջեի նախագծի քննարկումներում սոցցանցերում տարածվեց ձեր արտահայտությունը, երբ ասել էիք՝ «Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի», սա դարձրել էին մեմեր ու տարածում էին սոցցանցերում, ասում էին՝ հայկական արբանյակի պատմությունը դարձավ: Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Ես ասել եմ հետեւյալը, միտքը հետեւյալն էր, որ մրցակցության տեսանկյունից, Հայաստանի մրցակցային առավելության տեսանկյունից, իսկ դա բոլորս գիտենք ինչ է, այն տեղը, որտեղ կարելի է ներդրումով ստանալ առավելագույն արդյունք, դա նշանակում է որ ավելի լավ է այդտեղ ներդրում անես, որովհետեւ մրցակցային առավելություն ունես մնացած տեղերի հետ համեմատած՝ քո ներսում: Այսինքն, օրինակ, լեռնամետալուրգիայի մեջ ներդրում անելու փոխարեն եթե տեխնոլոգիաների մեջ ներդրում անես, քո արդյունքը շատ ավելի շատ կլինի, դա կարելի է թվերով ապացուցել: Ես ասել եմ, որ մրցակցային առավելության տեսանկյունից Հայաստանում բարձր տեխնոլոգիաները մրցակից չունեն: Այսինքն, միջազգային հարթակներում, երբ որ Հայաստանը ներկայանում է ու մրցում է տարբեր երկրների հետ, հրաշալի կլիներ, որ մրցեր բարձր տեխնոլոգիաների ուղղությամբ, որովհետեւ այդտեղ մեր մրցակցային առավելությունը ամենաբարձրն է: Ես պատրաստ եմ սա 100 անգամ կրկնել, ապացուցել բոլորին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930