Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել, ուրեմն ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք: Հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին»․ Ավինյանը՝ ընդդիմադիրին

Նոյեմբեր 21,2023 15:57

«Երկրի համապետական իշխանություն ունեցող քաղաքական ուժը Երեւանի ավագանիում չունի մեծամասնություն, անգամ իր կից արբանյակ ուժի հետ չունի 50+1 տոկոս։ ՔՊ կուսակցությունն այս պահին ունի կաղ բադիկի կարգավիճակ»,-այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում ասաց Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։

Մանուկ Սուքիասյան

Նրա խոսքով՝ «Մայր Հայաստան» դաշինքը ավագանու ամբիոնը դիտարկում է որպես երկրում քաղաքական իրողություններին արձագանքելու եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ իր ահազանգը հնչեցնելու հարթակ:

Նա դժգոհեց, որ դեռ սեպտեմբերի 18-ից պարզ էր, որ Երեւանի ավագանին ունենալու է հինգ խմբակցություն, մինչդեռ խմբակցությունը բախվել է ավագանու գործունեության համար տարրական պայմանների բացակայության հետ․ «Այս ուռճացված ապարատի պայմաններում 12 հոգանոց խմբակցությանը՝ փորձագետներով եւ գործավարով, տրամադրվում է մեկ սենյակ, ինչը խայտառակություն է։ Եթե գործող իշխանությունը չի կարողանում ավագանուն նորմալ պայմաններով ապահովել, հարց է առաջանում՝ նա կարո՞ղ է քաղաքային խնդիրները լուծել»։

Սուքիասյանը հիշեցրեց, որ իրենք դիմել են դատարան, վիճարկում են Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության նիստի իրավազորությունը։

«Ընտրությանը մասնակցած քաղաքացիներից զատ, ընտրողների ընդհանուր թվի 9%-ի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը դատապարտված է ձախողման, եւ այս մթնոլորտով եւ տեմպերով, մեծամասնություն ու քվորում չունենալով՝ քաղաքապետարանի աշխատանքը ենթակա է տապալման՝ հատկապես առաջիկայում սպասվող դատական ակտի լույսի ներքո։ Քաղաքացիներին կոչ ենք անում զգուշորեն վերաբերվել մինչ դատարանի ակտը քաղաքապետարանի որոշմանը, որը կարող է դրվել հարվածի տակ, եւ շատ որոշումներ կարող են համարվել առոչինչ»։

Տիգրան Ավինյան

Ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց․ «Ուղղակի տեղեկացնեմ, որ դատարանն իրավասություն չունի նշանակելու նոր երդմնակալության արարողություն եւ եթե ենթադրեինք, որ ձեր պնդումներն իրավական առումով հիմք ունեին, ապա այս ավագանին առհասարակ որեւէ գործունեություն չպետք է ծավալեր եւ մենք պետք է արդեն լուծարված լինեինք ու գնայինք նոր ընտրությունների։ Հետեւապես, ձեր իրավական գնահատականները ճշգրտեք։ Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել, հետեւապես, տրամաբանությամբ եւ օրենքով մենք ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք: Հետևաբար` հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին»։ Շնորհակալություն»։

Մանուկ Սուքիասյանը արձագանքի իրավունք չստացավ, Ավինյանն ասաց, որ կանոնակարգով ելույթների ժամանակ արձագանքի իրավունք չկա։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930