Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որ օրակարգից դուրս բերեն Հայաստանին օգնելու փաստաթուղթը, այսինքն, հրաժարվում է աջակցությունից: Այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ անհասկանալի է՝ նո՞ր առաջարկություն է եղել, թե՞ 2022-ի սեպտեմբերյան մարտական գործողություններից հետո արված առաջարկների մասին է խոսքը. «Իրավիճակը որոշակի փոփոխության կենթարկվի, եթե ստացվի, որ երկրորդ անգամ եղել է առաջարկ ու հանրությանը չի հանրայնացվել: Եթե նույնիսկ վերցնենք այս պահին ռազմաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում հատկապես Ադրբեջանը կրկին ագրեսիվացել է: Հռետորաբանությունը բավականին կոշտացել է եւ այս իրավիճակում բնական է, որ երբ մենք խոսում ենք պաշտպանական հիմնական խնդիրների մասին, դաշնակից գործընկերների սատարումը կարեւոր է դիտվում: Բավականին բարդ իրավիճակ է ստեղծված եւ մեր դերում գտնվող երկրները պետք է ձգտեն հնարավորինս անվտանգության բաղադրիչը ապահովեն ու հնարավորինս գործընկերներ ձեռք բերեն»:
ՔՊ-ականներն ասում են՝ ՀԱՊԿ-ն ուզում է դիտորդական առաքելություն ուղարկի, բայց եթե չեն ասում, թե որն է Հայաստանի սահմանը, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք, գալիս են որտե՞ղ կանգնեն: Տիգրան Աբրահամյանն ասաց. «Այս պահին ԵՄ դիտորդական առաքելությունը իրականացնում է աշխատանքներ, բայց այն տարածքները, որոնք գնում են, ճշգրտված տարածքներ չեն: Այնպես չի, որ որեւէ պետություն ինքն իր համար դեմարկացիա, դելիմիտացիա է իրականացրել: Քանի դեռ դա չի եղել, բնականաբար, որեւէ մեկը՝ կլինի ԵՄ դիտորդները, ԱՄՆ-ի, թե ՌԴ-ի, չեն իմանալու՝ սահմանային այդ հատվածները Հայաստանի՞նն են, թե՞ Ադրբեջանինը»:
Տիգրան Աբրահամյանն ասաց, որ եթե մի կողմ դրվեն ինտրիգները, թե որ հարթակում պետք է կնքել խաղաղության պայմանագիրը, կարեւորը հետեւյալն է՝ որքանով է պաշտպանվում հայկական շահը: Հարցին՝ վեկտորի փոփոխությո՞ւն է լինում՝ նա պատասխանեց. «Տարբեր կողմերից մտահոգություններ կամ դիտարկումներ են հնչում, որ Հայաստանում տեղի է ունենում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն եւ դրա համար է նաեւ, որ տարբեր մայրաքաղաքներում տեղի ունեցող հանդիպումները ինտրիգային բնույթ են կրում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
մարդկության պատմության վերջին հինգ հազար տարիների ընթացքում, ռազմական դաշինք նշանակել է եթե դաշնակից հարձակման է ենթարկվում, պետք է ռազմական միջոցներով պաշտպանես/աջակցես։ Միայն ռուսների մոտ է որ դաշնակցի ագրեսիայի ենթարկվելու պարագայում ասում է դիտորդներ ուղարկենք տեսնենք էդ ինչ հարձակում է․․․․ է մենք տեսանք թե էդ դաշնակցի զորքը 22ի սեպտեմբերին ոնց դուրս եկավ դիրքերից ու ազերների զիջեց իրենց հենակետը․․․․․ որից հետօ 250 զոհ ունեցանք․․․․ հիմա այսքանից հետո դու չեք հասկանու՞մ որ ռուսաստանը ադրբեջանից մեծ շատ մեծ ֆինանսական շահ ունի․․․ ռուսական գազը ադրբեջանում “վերածվում է” ադրբեջանական գազի ու վաճառվում առանց սանկցիաների ու միլիարդներ են գնում ռուսական բյուջե, հիմա այսքանից հետո ասել որ ռուսների հետ հնարավոր է շարունակել ուղիղ դավաճանություն է, վեկտորի փոփոխությունն էլ անխուսափելի, ուզեք դա թե ոչ․․․․ վեկտոր չփոխելու այլընտրանքը ձեր սիրած թաթարստանն է