Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում գործում է խնդիրների լուծման միֆերի համակարգ. Մեսրոպ Առաքելյան

Նոյեմբեր 21,2023 14:23

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում գործում է խնդիրների լուծման միֆերի համակարգ։ Այսինքն՝ շատերին, բայց առաջին հերթին պետական կառավարման համակարգին թվում է, որ ամենահայտնի խնդիրները ունեն պարզ, մեկ քայլանի լուծում, և եթե այդ մեկ քայլն արվի, խնդիրը կլուծվի միանգամից։

Հայտնի միֆերից է Երևանի խցանումների լուծումը՝ հանրային տրանսպորտի համակարգի ներդրումը կվերացնի խցանումները։ Հերթական սիրողական մակարդակով ստեղծված միֆը, որով ապրում է քաղաքային հերթական իշխանությունը։

Ընդհանրապես, երթևեկությունը բավականին բարդ համակարգ է և դրա կարգավորումն էլ բարդ լուծումներ է պահանջում, որն աշխարհի շատ քաղաքներ իրականացնում են, և այդ քաղաքները վաղուց ունեն կայացած տրանսպորտային համակարգ։

Խցանումները սխալ կառուցած ճանապարհների, փողոցների հոսունության, ճանապարհային երթևեկության կանոնների և շատ ու շատ այլ գործոններից են կախված։

Օրինակ, Արշակունյաց պողոտայում ամեն հայտնի օբյեկտի դիմաց շրջադարձ կա, ինչի պատճառով «կորել է» երթևեկելի մեկ գոտին, այսինքն՝ այդ շրջադարձերը փակելու դեպքում երթևեկությունը կավելանա 30 տոկոսով։

Բայց Երևանը շարունակում է ապրել «եթե»-ների միֆերով։ Եթե հանրային տրանսպորտը լավ աշխատի, ու եթե մարդիկ տրանսպորտից օգտվեն ու եթե չօգտվեն անձնական մեքենաներից, ապա խցանումներ չեն լինի։

Միանգամից ասեք, եթե մարդիկ օրական 10 կմ քայլեն և անձնական մեքենայից չօգտվեն, ապա խցանումներ չեն լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930