Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաջիև. Նոր ստատուս քվո է ի հայտ եկել: Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի մնացել

Նոյեմբեր 21,2023 14:12

Բաքվում ընթացող «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում» միջազգային համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանն առաջինն է հանդես եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ, սակայն «այդ երկրի իշխանությունները պետք է հասկանան, որ խաղաղության արմատները գտնվում են տարածաշրջանում, այլ ոչ թե Վաշինգտոնում»։ Նա ընդգծել է, որ Հայաստանը պետք է նպաստի երկկողմ բանակցություններին, այլ ոչ թե փորձի երրորդ կողմեր «ներքաշել» տարածաշրջանում տիրող իրավիճակին։

🔹«Մեզ համար պատերազմն ավարտվել է, նոր ստատուս քվո է ի հայտ եկել։ Նախկին ստատուս քվոն անընդունելի էր, իսկ ներկայինը հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Հետևաբար, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի մնացել:

🔹Հայաստանի ագրեսիվ և նվաճողական քաղաքականության պատճառով դռները փակ են մնում, եթե Հայաստանը տարածաշրջանում դրական օրակարգով հանդես գա, հարաբերությունները, իհարկե, կարող են կարգավորվել»,- ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930