Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակամարտությունների բուռն ժամանակաշրջաններում ազգերը երբեմն պետք է համարձակ քայլեր ձեռնարկեն իրենց ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Հայաստանը՝ տարածքային վեճերով և ռազմական ներխուժման վտանգներով լի պատմություն ունեցող ժողովրդի համար, այսօր եկել է շրջադարձային պահը (հայտնվել է խաչմերուկում): Ադրբեջանի հետագա հարձակումներից իրեն ապահովագրելու և իր ապագան պաշտպանելու համար Հայաստանը պետք է լրջորեն մտածի իր տարածքում՝ ֆրանսիական ռազմական մշտական ներկայության ապահովման մասին։ Այս նախաձեռնության հիմքում ընկած են մի քանի կարևոր գործոններ, որոնք այն դարձնում են ոչ միայն անհրաժեշտ, այլ նաև շահավետ:
1.Ֆրանսիայի ռազմական հզորությունը և Հայաստանի հետ պատմական կապերը: Ֆրանսիան միջուկային տերություն է, որն ունի մեծ բանակ: Այնուհետև, երկու երկրները խորը պատմական և քաղաքական կապեր ունեն միմյանց հետ, ինչը Ֆրանսիային դարձնում է Հայաստանի անվտանգություն ապահովման համար կատարյալ թեկնածու։ Ֆրանսիական բանակի ուժը միաժամանակ հնարավոր ագրեսորների համար զսպող, և Հայաստանի տարածքային ամբողջականությունը ապահովող գործոն է:
2.Ֆրանսիայում ազդեցիկ հայկական համայնք. Ֆրանսիան շուրջ 600,000 հոգուց բաղկացած ծաղկուն հայկական համայնքի հայրենիքն է: Այս համայնքն ունի զգալի ազդեցություն և քաղաքական ուժ: Միավորվելով և գործադրելով իր այս ազդեցությունը՝ այն կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանում ֆրանսիական ռազմական ուժերը տեղակայելու և պահելու գործում:
3.Համերաշխություն Եվրոպական միության հետ․ Ֆրանսիական ռազմական ներկայությունը Հայաստանի համար կդառնա Եվրամիության կողմից աջակցության խորհրդանիշը: Եթե տեղի ունենա Ադրբեջանի կողմից հարձակման ցավալի փաստը, ողջ ԵՄ-ն համերաշխ կլինի Հայաստանի հետ՝ զսպման հզոր ուղերձ հղելով ցանկացած ագրեսորի:
Կարդացեք նաև
4.Ամերիկայի կաշկանդվածությունը և Ռուսաստանի քաղաքական զգայունությունը. Հաշվի առնելով Ամերիկայի ներգրավվածությունը գլոբալ հակամարտությունների բազմաթիվ գոտիներում և Ռուսաստանի աճած զգայունությունը իր սահմանների մոտ ամերիկյան ռազմական ներկայության նկատմամբ, Հայաստանը չի կարող ապավինել ամերիկյան ռազմական պաշտպանությանը: Ֆրանսիական ներկայությունը կարող է ավելի հավասարակշռված և իրագործելի այլընտրանք ծառայել:
5.Միջազգային պայմանագրերի կիրարկում (իրավական կիրառում)․ Հայաստանի ինքնիշխանությունը ներկայումս հենվում է միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների վրա, որոնք սակայն ոչ միշտ են կիրարկվում միջազգային հանրության կողմից: Ֆրանսիական ռազմական ներկայությունը կծառայի որպես Հայաստանի տարածքային ամբողջականության շոշափելի ամրապնդում:
6.Ադրբեջանական էքսպանսիայի զսպում․ Առանց օտարերկրյա ռազմական ներկայության, Ադրբեջանի կառավարությունը միշտ կձգտի ավելի շատ հայկական տարածքներ գրավելու, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի տնտեսական խնդիրներից և համատարած կոռուպցիայից: Ֆրանսիական ռազմական ներկայությունը կբացառի Ալիևի ռեժիմի համար այս հնարավորությունը:
Եթե Ֆրանսիայում հայկական սփյուռքը համախմբվի և ակտիվորեն լոբբինգի ենթարկի երկրի հիմնական քաղաքական կուսակցություններին՝ աջակցելու այս ռազմական ներկայության կայացմանը, ապա այն կարող է դառնալ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության էական դերակատար, ինչպիսին է Ամերիկայի հրեական համայնքը ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ:
Հոլոքոստից հետո ամերիկյան հրեական համայնքը միավորվեց՝ ապահովելու դիվանագիտական, քաղաքական և ռազմական աջակցություն հրեական պետության ստեղծման համար 1948թ.-ին: Նույն կերպ, Ֆրանսիայի հայ համայնքը կարող է օգնել պահպանելու հայ ազգի ինքնիշխանությունն ու ինքնորոշումը:
Ամփոփելով՝ նշենք, որ Հայաստանում ֆրանսիական մշտական ռազմական ներկայության տեղակայումը հայ ազգի անվտանգության ապահովման համար ոչ միայն անհրաժեշտ քայլ է, այլ նաև կենսունակ։ Օգտագործելով Ֆրանսիայի հայ համայնքի ազդեցությունն ու քաղաքական ուժը՝ Հայաստանը կարող է ուժեղացնել իր պաշտպանությունը և ամրապնդել իր դիրքերը համաշխարհային ասպարեզում։ Պատմության դասերից ակնհայտ է, որ վճռական համայնքները կարող են լինել փոփոխությունների հզոր ջատագովներ, և Ֆրանսիայի հայկական սփյուռքը ներուժ ունի վճռորոշ դեր խաղալու Հայաստանի ապագան ապահովելու գործում:
Ռաֆայել Կաստրո
Քաղաքական վերլուծաբան