Միացյալ Նահանգների հարկատուների գումարները չպետք է գնան Ադրբեջան: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Սենատի փոքր բիզնեսի հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկո Ռուբիոն:
Ռուբիոն հավելել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում անկայունություն բերող երկիր է:
«Սենատի իմ գործընկերները համակարծիք են, և մենք միասին ընդունեցինք Հայաստանի պաշտպանության ակտը: Ես կոչ եմ անում Ներկայացուցիչների պալատի իմ գործընկերներին անել նույնը»,- գրել է պաշտոնյան: