Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Նոյեմբեր 21,2023 13:03

Երևան քաղաքում`
Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-21-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մարզերի ճանապարհներին՝ մերկասառույց։ Նոյեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 4-7 մ/վ, 21-23-ին, 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 22-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։

Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 19.7°C (1995թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -6.3°C (1958թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.4°C

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930