Գվադալահարայում (Մեքսիկա) շարունակվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային հերթական օրը Հայաստանից պայքարի մեջ մտել են 76 կգ քաշային Աննա Ամրոյանը եւ 89 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը, որոնք անմասն մնացել մեդալներից։
Աննան պոկել է 91 կգ, հրել 113 կգ եւ երկամարտի 204 կգ արդյունքով ճանաչվել է չորրորդը։
Իսկ Սուրենը, որ նախնական պատվերից դատելով պայքարելու էր ոսկե մեդալի համար, յուրաքանչյուր վարժությունում կատարել է ընդամենը մեկական հաջող մոտեցում եւ երկամարտի 340 (150+190) կիլոգրամով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ