Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե արցախցին չի ընդունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինքը կարո՞ղ է ստանալ կենսաթոշակ ու նպաստ»․ Գեղամ Նազարյան

Նոյեմբեր 21,2023 12:12

«Երեկ Ստեփանավանում հանդիպեցի Արցախի Հանրապետությունից եկած մեր հայրենակիցների հետ, նրանք խնդրեցին, որ կառավարությունը պարզաբանի հետեւյալ հարցը։ Խոսքը նախքան շրջափակումը Հայաստան եկածների մասին է եւ հետո եկածների, իրենք ստացել են կենսաթոշակ, երեխայի համար նպաստ, այլ տեսակի կենսաթոշակներ։ Ե՞րբ են այդ մարդիկ ստանալու իրենց կենսաթոշակներն ամբողջ ծավալով, որովհետեւ այդ մարդիկ շեշտում են, որ մեզ օգնություն պետք չէ, դուք մեզ աշխատանքի հնարավորություն տվեք եւ վերականգնեք մեր նպաստները»,- ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների փոխնախարարին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Փոխնախարար Վահան Սիրունյանը պատասխանեց․ «Կենսաթոշակների հետ կապված, վստահաբար 2024 թվականին այդ հատկացումները կտրամադրվեն»։

Գեղամ Նազարյանը հավելեց․ «Մարդիկ անորոշության մեջ են։ Երկու առաջարկված պայման կա՝ կամ ընդունում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կամ չեք ընդունում։ Չընդունելու դեպքում իրենք կենսաթոշակներ ստանալու են, թե՞ չեն ստանալու, նպաստներ ստանալու են, թե՞ ոչ։ Պետք է ավելի հստակ Արցախից եկած մեր քույրերին ու եղբայրներին ասենք, թե իրենց ինչ է սպասվում։ Խնդրում եմ դուք այս ամբիոնից ասեք՝ եթե մարդը չի ընդունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինքը կարո՞ղ է ստանալ կենսաթոշակ ու նպաստ»։

Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ հարցի հասցեատերը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930