Լրահոս
Օրվա լրահոսը

Նորմալ պետությունում կլիներ հակառակ հերթականությունը՝ հետազոտություն, ապա դրա հիման վրա որոշում. Վարուժան Գեղամյան

Նոյեմբեր 21,2023 11:43

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

ՑԻՑԵՐՈՆԸ ԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

«…Կա՞ արդյոք ավելի պարսավելի բան, քան թեթևամիտ դատողությունը։ Եվ կա արդյո՞ք ավելի թեթևամիտ բան, որ այդչափ արժանի չէ ամրության և մնայունության, քան ունենալ սխալ պատկերացումներ կամ էլ, առանց դույզն ինչ տատանվելու, պաշտպանել այն, ինչ ընկալվել և իմացվել է ոչ բավարար հուսալիությամբ»։ (Ցիցերոն, «Աստվածների բնությունը», մ.թ.ա. I դար)

Ցիցերոնի այս խոսքը կիրառելի է նաև մեր օրերի համար. մասնագետ չհանդիսացող որքա՜ն մարդ է թեթևամտորեն ու միաժամանակ հաստատակամությամբ պնդումներ անում ամենաբարդ հարցերի մասին՝ քաղաքականությունից մինչև գիտություն, փիլիսոփայությունից մինչև տնտեսություն։ Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։

Ահա մի այդպիսի օրինակ։

Ոմն պաշտոնյա (տե՛ս կից) պնդում է, որ հայ-թուրքական սահմանի բացումից կան բացասական կողմեր, դրանք ուսումնասիրվում են, բայց միևնույն է վստահ է, որ «բաց սահմանը ավելի լավ է, քան փակը»։

Այստեղ խնդիրն այն չէ, որ եթե որևէ հետազոտության ղեկավարը ի սկզբանե նշում է, որ սահմանի բացումը դրական է, ուրեմն դժվար թե հետազոտությունը հակառակն ապացուցի։ Ավելի զավեշտալին այն է, որ որոշումների կայացումից հետո է արվում ուսումնասիրություն, թե այդ որոշումն ինչ հետևանք կունենա։ Որովհետև, եթե ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ բացվելու է սահմանը ու դրա համար արվում է նախապատրաստական աշխատանք (Մարգարայի անցակետի հապշտապ կառուցումը), ապա էլ հետազոտության կարիք չկա, այն ոչինչ չի փոխի։

Նորմալ պետությունում կլիներ հակառակ հերթականությունը՝ հետազոտություն, ապա դրա հիման վրա որոշում (դա կոչվում է evidence-based policy)։

Բայց ունենք այն, ինչ ունենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930