Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ալավերդյան. Կողմնակիցն եմ արժանապատիվ խաղաղությանը, որը հիմնված է մեր ներքին ուժերի վրա, եւ ուժով պարտադրված խաղաղություն չէ. «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2023 11:28

Զրուցել ենք «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ։

– Հայաստանի իշխանությունները ծառացած մարտահրավերների լուծումը տեսնում են «խաղաղության պայմանագրի» եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի միջոցով։ Ի՞նչ եք կարծում՝ այդ ծրագիրը կյանքի կկոչվի՞, ու խաղաղություն կհաստատվի՞։

– Ես այդտեղ չեմ տեսնում խաղաղության ինչ-որ պարագա, ես այդտեղ տեսնում եմ լոգիստիկ ինչ-որ լուծումներ՝ այստեղ անցակետ, այնտեղ ճանապարհ, իսկ խաղաղությունը ․․․, ես անձամբ կողմնակիցն եմ այն մոտեցմանը, որը կոչվում է արժանապատիվ խաղաղություն, որը հիմնված է մեր ներքին ուժերի վրա, եւ այն ուժով պարտադրված խաղաղություն չէ։ Արժանապատիվ խաղաղության տրամաբանության մեջ միայն լոգիստիկ խնդիրները չեն, այլեւ մնացած հարցերն են, որոնք պետք է հավասարը հավասարի հետ քննարկել, լուծումներ տալ եւ ունենալ կայուն տնտեսական, տեխնոլոգիական զարգացում Հայաստանում։ Այսինքն՝ այն մոտեցումը, որը դրսեւորված է, մի քիչ աբստրակտ է, իմ կարծիքով։

– Հայտարարության մեջ շեշտել եք, որ արցախահայությունը պետք է արժանապատվորեն վերադառնա իր հայրենիք։ Սակայն նույն «Խաղաղության խաչմերուկի» քարտեզում Արցախն ամբողջովին Ադրբեջան է ներկայացվում, իսկ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը ՀՀ-ում սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Այս պայմաններում ի՞նչ ճակատագիր կարող է ունենալ Արցախը, եւ ինչպե՞ս եք պատկերացնում արցախահայության հետվերադարձը։

– Լավ հարց եք տալիս։ Մենք այս տարվա գարնանը համաժողով ունեցանք, որի ժամանակ «Ապագա հայկականը» նախաձեռնության համահիմնադիրներով հավաքվել եւ քննարկում էինք Արցախի վերաբերյալ մեր մոտեցումները։ Մեխանիզմն այն է, որ հավաքվում են տարբեր կարծիքներ, որոնք ի մի են բերվում, եւ մեր հնչեցրած մոտեցումն այն է, որի հետ ես եւ մեր մասնակիցների 95 տոկոսը համաձայն էինք, որ Արցախը հայկական է եւ պետք է հայկական մնա։ Ես կարծում եմ, որ մենք չպետք է հրաժարվենք Արցախից եւ պետք է շարունակենք պայքարել, իսկ թե ինչ մեթոդներով, ինչ ձեւերով ու տարբերակներով, ինչ իրատեսական սցենարներ ունենալով եւ այլն, պետք է նստենք, քննարկենք եւ հասկանանք, թե որը կաշխատի, իսկ որը՝ ոչ, որովհետեւ այժմ իրավիճակը լրիվ այլ է, քան 3 կամ 5 տարի առաջ, եւ այդ էթնիկ զտումները մեզ ուրիշ մոտեցումներ չթողեցին։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ Արցախը պետք է լինի հայկական։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930