Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Բուդվայում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես գալով երրորդ խաղատախտակի առջեւ՝ ինը տուրից մասնակցել է ութին, որոնցում տարել է 5 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի եւ կրել ընդամենը 1 պարտություն։
Էլինան մեր հավաքականին բերել է ամենից շատ՝ 6,0 միավոր, ինչը նաեւ նրան բրոնզե մեդալ է պարգեւել երրորդ խաղատախտակի առջեւ խաղացած շախմատիստուհիների մրցավեճում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ