Այսօր` ժամը 9:00-ին, Երեւան-Մեղրի Մ2 միջպետական ճանապարհի Սիսիան-Զանգեր 36 կմ հատվածում բեռներով ամբողջովին բեռնված կցորդիչով բեռնատարը ամբողջովին սահել է՝ բախվելով արգելապատնեշին։ Միջպետական ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի։
Այս պահին ՆԳՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի ջոկատի փրկարարները միջպետական ճանապարհի այդ հատվածում են. վարորդներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Տեղում ձնամաքրման աշխատանքներ են իրականացնում նաեւ ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ