Լրահոս
Օրվա լրահոսը

Չտարածել քաղաքական հայացքները կրոնների վրա

Նոյեմբեր 21,2023 10:00

Անցած շաբաթ Երեւանում անհայտ անձը փորձել է հրկիզել հրեական սինագոգի (լուսանկարում) դռները, իսկ երեկ տեղեկություն է տարածվել, որ ինչ-որ քաղաքական ակտիվիստ հանդես է եկել հակահրեական կոչերով, որոնք, հավանաբար, համապատասխան քրեական հոդվածի տակ են ընկնում:

Ժամանակ առ ժամանակ Հայաստանում ինչ-որ շրջանակներ (հուսով եմ՝ մարգինալ) փորձում են հակասեմիտիզմի ալիք բարձրացնել: Սովորաբար նման ալիքները ուղեկցվում են դավադրապաշտական «փաստարկներով»՝ ընդհուպ մինչեւ պնդումը, որ Հայոց ցեղասպանությունը հրեաներն են կազմակերպել:

Այս վերջին ալիքի անմիջական պատճառն, ըստ ամենայնի, Իսրայելի եւ «Համասի» պատերազմն է: Պատերազմող կողմերը, ինչպես նաեւ նրանց համակիրներն ամբողջ աշխարհում, հաղորդում են հակառակ կողմի «գազանությունների» մասին: Հայաստանում նույնպես, կախված քաղաքական նախասիրություններից, կան թե՛ Իսրայելի եւ թե՛ «Համասի» (պաղեստինցիների, Իրանի) համակիրներ, որոնք, ըստ այդմ, հավատում են տեղեկատվական պատերազմի այս կամ այն կողմի քարոզչությանը:

Բայց ամենասխալ բանն է այս պարագայում՝ տարածել քաղաքական գերապատվությունները ժողովուրդների եւ կրոնների վրա:

Անձամբ ես հավասար հարգանքով եմ վերաբերվում հրեաներին, արաբներին, պարսիկներին եւ մնացած բոլոր ազգերին: Ակնածանք ունեմ հուդայականության, իսլամի, բուդդիզմի, մնացած կրոնների եւ հոգեւոր ուսմունքների հանդեպ: (Համոզված եմ, որ դա պետք է լինի մեր՝ քրիստոնյաներիս, կարեւոր հատկանիշը): Ավելին՝ կարծում եմ, որ Իրանը եւ Իսրայելը, որքան էլ ոխերիմ թշնամի լինեն, կարող են ինչ-որ չափով մեզ համար օրինակ լինել: Խոսքն այն մասին է, որ այդ երկրներում հոգեւոր պրակտիկաները, կրոնը պետականաշինության, ազգաշինության կարեւոր բաղադրիչներն են:

Այո, Իսրայելն այսօր մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի փաստացի դաշնակիցն է: Բայց դա զուտ քաղաքական հարց է: Եվ թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ է արել Հայաստանի նախկին եւ ներկա ղեկավարությունը, որ այդպես չլինի;

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Երբ խոսում ենք ժողովրդավարությունից, հասկանում ենք այն անհատական մարդու քաղաքացու մակարդակով, իսկ իրականում անհատ քաղաքացին չէ միայն, ով ժողովրդավարության կարիք ունի, ընտանիքի ներսում ընտանիքի ամեն անդամ նույնպես ժողովրդավարության կարիք ունի, համայնքում ընտանիքների մակարդակով նույնպես պետք է ժողովրդավարություն լինի, պետության մեջ համայնքների միջեւ պետք է ժողովրդավարություն լինի, կայսրություններում պետությունների միջեւ պետք է ժողովրդավարություն լինի..: Ո՞րն է ժողովրդավարությունը: Դա իրավունքի եւ պատասխանատվության ուղիղ կապն է, հավասար իրավունքը նախատեսում է հավասար պատասխանատվություն, մի քաշային կարգ, չի կարելի երեխային եւ ծնողին հավասար իրավունք տալ, որովհետեւ դրա հետ մեկտեղ երեխային պետք է տալ ծնողի չափ պատասխանատվություն, բայց երեխայի տարիքի ու փորձի հետ այդ պատասխանատվությունը պետք է ընդլայնվի: ժողովրդավարության գլխավոր մեխանիզմը՝ հավասար իրավունք կրողների համար գործող օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգերն են: Հեծանիվ պետք չի հնարել, Ամերիկայի փոխարեն ասում ենք Հայք՝ Հայքի Միացյալ Նահանգներ, սովորենք ամերիկացիներից, եւրոպացիներից պետականաշինության գիտությունը եւ կիրառենք մեր մեջ: Բայց այսօր մենք նրանց հետ տարբեր քաշայիններ ենք, մենք չենք կարող նույնքան պատասխանատվություն վերցնել մեր վրա, որքան նրանք են իրենց վրա վերցնում եւ հետեւաբար մենք նրանց հետ հավասար իրավունքներ չունենք, բայց մենք հավասար իրավունք ունենք ասենք Շվեյցարիայի հետ՝ երբ նրանցից ազգովին սովորենք պետականաշինության արվեստն եւ հասնենք նրանց մակարդակին այդ հարցում: Դա մեծ խնդիր չի, մեր մեջ հզոր արքայությունների քնած գեներ ունենք, պետք է ընդամենը մեր ազգին զարթնեցնել եւ մենք էլ կդառնանք այսօրվա արքայությունների լիիրավ հավասար իրավունքի եւ պատասխանատվության կրող: Եթե ասենք սլավոնական կայսրություն լիներ, որը կունենար իր կազմում գտնվող սլավոնական պետությունների համար գործող օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգ, ապա այսօրվա ռուս ուկրաինական խնդիրը ոչ թե ուժով կլուծվեր, որն այլ կերպ կոչվում է սամոսուդ եւ անհապատասխան ուժի գործադրում, այլ կլուծվեր օրենքի ուժով: Հայքի Նահանգնե՛ր, օրինակ ծառայեք մեզ բարեկամ ժողովուրդների համար, բոլոր մակարդակներում ստեղծեք օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգ, ընդլայնվեք մինչեւ պետություն եւ կայսրություն: Այսօրվա կապիտալիզմի տունը քանդում է եկամտի եւ իշխանության մեծ տոկոսները, սա նշանակում է, որ տարբեր քաշայիններ մի ռինգում են մրցում, հանկարծակի օլիգարխ դարձածները նույն խփնվածներն են, ինչ հանկարծակի իշխանություն ձեռք բերածները, ինչ փողի արդադրության մասնավոր ֆիրմաները պետություններում ֆինանսական մենաշնորհներն են: Եկեք ստեղծենք կայսրություն մեր երկրի ներսում մեր Լոռվա, Շիրակի, Երեւանի, Կոտայքի, Արցախի եւ մյուս նահանգներից, դա հերիք կլինի դիմանալ ապագա համաշխարհային պետականաքանդությանը, որը նախատեսել են աշխարհի խփնված իշխանավորները: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930