«Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ռոբին Վագների հետ երեկ այցելեցինք Երևանում գործող միակ Սինագոգ։ Մեզ մեծահոգաբար հյուրընկալեց ռաբի Բուրշտայնը։
Մեր այցի նպատակն էր զորակցություն հայտնել պարոն Բուրշտայնին և նրա միջոցով՝ Հայաստանի հրեական համայնքին՝ դատապարտելով վերջերս Սինագոգի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը։ Պատրաստվում եմ օրենքի շրջանակներում հետևել իրավապահ մարմինների կողմից դեպքի բացահայտման ընթացքին և արդյունքներին։
Հայաստանի Հանրապետությունը անհանդուրժող է իր իրավասության և պաշտպանության ներքո գտնվող բոլոր անձանց, համայնքների և հաստատությունների նկատմամբ ոտնձգության և բռնության դրսևորման ցանկացած դեպքի նկատմամբ։ Սա մեր պետության վերաբերմունք է՝ թելադրված ժողովրդի կամքով։
Սրան զուգահեռ, սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ շարունակաբար սիրով, հոգատարությամբ և հետաքրքրասիրությամբ վերաբերվել մեր Հանրապետության բոլոր մշակույթներին՝ փորձելով հենց անձնական, անմիջական շփման և փորձառության միջոցով առնչվել դրանց»։
Կարդացեք նաև
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Քաղաքացիական պայմանագիր