ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը.
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկ դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ ուսուցիչն իր տնօրինվող եկամտով ի վիճակի է ձեռք բերելու 1.4 անգամ ավելի քիչ ծավալով ապրանքներ և ծառայություններ, քան Վրաստանի, 2.3 անգամ ավելի քիչ, քան Բոսնիա և Հերցեգովինայի և 4.6 անգամ ավելի քիչ, քան Էստոնիայի իր գործընկերները:
Այս միջազգային համեմատությունը արել ենք ցույց տալու համար, թե ինչքանով են ֆինանսապես խոցելի մեր ուսուցիչները, իսկ խնդրո առարկայի մյուս կողմն այն է, որ հանրակրթական դպրոցներում հարյուրավոր հաստիքներ թափուր են, ուսուցիչների 22%-ի տարիքը գերազանցում է 60 տարեկանը, իսկ երիտասարդները չեն շտապում դասավանդելու դպրոցում (ուսուցիչների միայն 9.7%-ն է 29 տարեկան և ավելի փոքր)։
Կարդացեք նաև