Այսօր այցելեցի Վ.Բրյուսովի անվան պետական և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, որտեղ հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ բուհերում կրթությունը շարունակող շուրջ 80 ուսանողի հետ:
Հանդիպումների ընթացքում լսեցի երիտասարդների կողմից ներկայացվող խնդիրները, առաջարկությունները, ներկայացրի ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող ծրագրերը, քննարկեցինք ուսման վարձերին, զբաղվածությանը, հետագա աշխատանքային հնարավորություններին վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Հանդիպումների ավարտին փոխանակվեցինք կոնտակտային տվյալներով և պայմանավորվեցինք հանդիպումները դարձնել շարունակական:
Վերջում նաև լուսանկարներին կցել եմ մի քանի անանուն արձագանք մեր երիտասարդներից»։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյան