Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՀՄԻԳ պատվիրակները հույս են հայտնել շուտափույթ կայունության ու խաղաղության հասնելու հնարավորության ուղղությամբ

Նոյեմբեր 20,2023 22:40

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ում ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիին եւ ժողովրդավարական կառավարման գծով պատասխանատու Նինա Չանթուրիային:

Մերի Գալստյանը, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակներին, շնորհակալություն է հայտնել խորհրդարանական մակարդակում Հայաստան-ԺՀՄԻԳ համագործակցությունը խորացնելու հետաքրքրվածության համար:

Զրուցակիցները քննարկել են եվրոպական հարթակներում փոխգործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, գենդերային հավասարությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Այս համատեքստում հայ խորհրդարանականը գործընկերներին տեղեկացրել է, որ 9-ամսյա պաշարումից հետո Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծած լայնամասշտաբ հարձակման եւ էթնիկ զտման քաղաքականության արդյունքում բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչությունը` ավելի քան 105.000 մարդ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է վերաբնակեցման աշխատանքների եւ ԼՂ հայ բնակչության պատշաճ ինտեգրմանն ուղղված հարցերի լուծման ուղղությամբ:

Մերի Գալստյանն անդրադարձ է կատարել նաեւ ՀՀ անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերին, Հայաստանի` խաղաղության օրակարգի սպասարկմանն ուղղված ջանքերին, տարածաշրջանում երկարատեւ կայունության հասնելու` մեր երկրի հանձնառությանն ու  աշխատանքներին:

Խորհրդարանականը հյուրերի ուշադրությանն է հրավիրել վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանի ապակառուցողական հռետորաբանության վրա` ընդգծելով միջազգային գործընկերների միջնորդության ու ջանքերի կարեւորությունը:

ԺՀՄԻԳ պատվիրակներն իրենց մտահոգությունն են հայտնել վերջին իրադարձություններով պայմանավորված իրավիճակի շուրջ եւ հույս հայտնել շուտափույթ կայունության ու խաղաղության հասնելու հնարավորության ուղղությամբ: Ժողովրդավարացման դեպարտամենտի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին պատգամավորին ներկայացրել է խորհրդարանի հետ համագործակցության շրջանակը: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը, ժողովրդավարական բարեփոխումներին ուղղված իրավական եւ ինստիտուցիոնալ շարունակական աջակցությունը, մարդու իրավունքների օրակարգին վերաբերող հարցեր: Քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության հեռանկարները:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930