Լրահոս
Օրվա լրահոսը

Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր

Նոյեմբեր 20,2023 20:45

Ակբա բանկը Հայաստանում  կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և  UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը:

Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի առավելություններն են.

  • Վճարումների և կանխիկացումների կատարում ամբողջ աշխարհում,
  • Վարկային գծի հնարավորություն,
  • Այլ վճարային համակարգի քարտին՝ որպես լրացուցիչ քարտ կցելու հնարավորություն,
  • Քարտի պատվիրման հնարավորություն՝ acba digital հարթակի միջոցով,
  • ՀՀ ամբողջ տարածքում քարտի ստացում՝ առաքման միջոցով։

UnionPay International-ը (UPI) China UnionPay-ի դուստր կազմակերպությունն է: UnionPay International-ի քարտերով վճարումներ են կատարվում աշխարհի 181 երկրում, որոնցից շուրջ 80-ում նաև թողարկվում է UnionPay-ի քարտերը: Այս պահին աշխարհում կա UnionPay-ի ավելի քան 200 միլիոն քարտապան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930