Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Մենք սպասում ենք մեր մեկնաբանությունների վերաբերյալ Հայաստանի պատասխանին, որ արել ենք առաջարկի շուրջ։ Մենք մի քանի անգամ առաջարկներ ենք փոխանակել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, սակայն այժմ սեպտեմբերի 11-ից ավելի քան երկու ամիս սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը պատասխանի մեզ։ Կցանկանայինք իմանալ նրանց կարծիքը այս մեկնաբանությունների վերաբերյալ։ Բայց մենք այդպես էլ պատասխան չստացանք»։
Նշելով, որ պատճառն այն է, որ հայերը «վատ խորհուրդներ են ստանում», մասնավորապես Ֆրանսիայից, Ալիևն ընդգծել է. «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում։ Փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»։
«Region Monitor»