«Ազատություն». «Ադրբեջանի կառավարությունն աշխատում է «Զանգեզուրի միջանցքը» շահագործման հանձնելու ուղղությամբ։ Պետական մաքսային ծառայությունը ևս մասնակցում է այդ աշխատանքներին։ Այժմ մենք աշխատում ենք «Զանգեզուրի միջանցքի» անցակետերի [ստեղծման] ուղղությամբ», – Ադրբեջանի պետական մաքսային ծառայության ղեկավար Շահին Բաղիրովն է հայտարարել։