Լրահոս
Օրվա լրահոսը

«Առհասարակ հիմքեր չեն եղել հաստիքի կրճատման վերաբերյալ». Փաստաբանը Մհեր Մկրտչյանի կրճատման մասին

Նոյեմբեր 20,2023 18:10

Երեւան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում կայացավ ունեցավ ռեժիսոր, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի եւ թատրոնի։ Այս տարվա հունիսին Երևանի քաղաքապետարանը կրճատել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, արդյունքում՝ թատրոնի տնօրենի պաշտոնակատար Մհեր Մկրտչյանին ազատելով աշխատանքից։

Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աննա Փիլոսյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց. «Ինչպես հայցադիմում ներկայացնելիս, այնպես էլ ներկայումս՝ քաղաքապետարանի որոշումը գնահատում ենք ոչ իրավաչափ: Իմ գնահատմամբ առհասարակ հիմքեր չեն եղել հաստիքի կրճատման վերաբերյալ, ինչը հաստատվեց նաեւ այսօրվա դատական նիստում»:

Նա նաեւ հավելեց. « Իմ կանխատեսումն  այն է, որ մենք գործը հաղթելու ենք եւ հիմնավորվելու է, որ նպատակը ոչ թե ի նպաստ թատրոնի որոշում կայացնելն էր, այլ թատրոնից Մհեր Մկրտչյանին հեռացնելը»:

Նշենք, որ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի ներկայացուցիչ Արամ Կարախանյանը միջնորդել էր նիստը հետաձգել, դատարանը բավարարել էր նրա միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակել է դեկտեմբերի 8-ին ժամը 11:00-ին։

Ինչ վերաբերվում է Մհեր Մկրտչյանին, նա իր ֆեյսբուքի էջում գրել էր. «Քաղաքապետարանի ու «Մհեր Մկրտչյան» թատրոնի դեմ ՝ իմ դատական հայցի առաջին նիստն էր այսօր: Արել եմ ամեն ինչ, որ պրոցեսը չհանրայնացվի, լրագրողներ չկային: Անցավ զուսպ, հանգիստ, հետաքրքիր, մեծ ներքին կուլտուրայի դրսևորումներով:

Հ.Գ. Մարդկանց գործից հանելուց սիրուն արեք, որ ձեր փաստաբանները անհարմար վիճակի մեջ չհայտնվեն` ձեր մարդկային ցանկությունը տրամաբանությունից ու օրենքից առավել մի կարեւորեք»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930