Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային, որը Հայաստան է ժամանել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում հյուրընկալելու տեխնիկական գնահատման առաքելության շրջանակներում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը, ողջունելով Կոմիտեի տնօրենին, բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ Հայաստանի դինամիկ համագործակցությունը, ինչի օրինակներից է Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընկալման հայտի ներկայացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղերը հյուրընկալելու Հայաստանի տեխնիկական կարողությունների, առկա ենթակառուցվածքների արդիականացման և այլ նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԳՆ