Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին էր այս տարվա սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները

Նոյեմբեր 20,2023 17:07

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի Հատուկ ընթացակարգերի բաժնի մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին:

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին ներկայացրել է ԿԸՀ հիմնական գործունեության մանրամասները, կառույցի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Անդրադարձ է արվել վերջին տարիներին իրականացված օրենսդրական փոփոխություններին։

ԿԸՀ նախագահը խոսել է դեռևս նախորդ տարվանից շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը, և այժմ գործադիրի քննարկման տիրույթում է։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ իր ղեկավարած կառույցի գլխավոր առաքելությունն է անվիճարկելի ընտրությունների կայացումը, ինչպիսին էր այս տարվա սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները։

Հյուրերը ցանկություն են հայտնել Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930