ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հայտնեցին, որ ՌԴ-ում հաշվառված 24-ամյա Խադիշատ Դիդիգովայի հարազատները նոյեմբերի 15-ին ոստիկանություն հաղորդում են ներկայացրել աղջկա անհետացման մասին:
Ըստ Դիդիգովայի հարազատների՝ 24 ամյա աղջիկը հոկտեմբերի 21-ին Սանկտ-Պետերբուրգ քաղաքից օդանավով «Զվարթնոց» օդանավակայանով ժամանել է Երևան, ինչից հետո նրան չեն տեսել: Դիդիգովայի մայրը պատմել է, որ դուստրը ԼԳԲՏ համայնքի անդամ է ու նրան հնարավոր է առևանգած լինեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները:
Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ աղջկա անհետացման դեպքով դեռեւս քրեական վարույթ չկա նախաձեռնված:
ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շահերը պաշտպանող «Իրավունքի կողմ» հ/կ-ն աղջկա անհետացման վերաբերյալ տեղեկությունները ճշտում են, մեզ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն առաջիկայում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ