Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի. Մարտինա Շմիդտ

Նոյեմբեր 20,2023 15:21

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:

📌 Խորհրդի նախագահը ներկայացրել է հակակոռուպցիոն, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած հսկայածավալ բարեփոխումները, ունեցած ձեռքբերումները, մասնավորապես, անդրադարձել է դատավորների գնահատման նոր համակարգի ներդրմանը, որը կնպաստի արդարադատության որակի բարձրացմանը:

📌Կարեն Անդրեասյանը նշել է, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը:

📌Խորհրդի նախագահը հայտնել է, որ դատավորից արդարություն պահանջելուն զուգահեռ՝ համակարգը պետք է դատավորի նկատմամբ արդար լինի, և նոր ներդրվող չափորոշիչներն օգնելու են դատավորին գնահատել ըստ իր կատարած աշխատանքի, իսկ դատավորների առաջխաղացումն էլ կլինի կանխատեսելի՝ հիմնված գրանցած արդյունքների վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930