Մոսկվայում ձերբակալվել է ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը։ Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այս մասին գրում են ռուսական աղբյուրները։
Mash Տելեգրամ ալիքի տեղեկություններով, նախկին պաշտոնյային երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նա ունեցել է փախստականի վկայական։
«Նրա բերման ենթարկելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ։ Պողոսյանը մոտ ապագայում կարտահանձնվի»,-գրել է աղբյուրը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: