Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին Հայաստանին օգնության մասին որոշմանը, հայկական կողմը, սակայն որևէ հետաքրքրություն չհայտնեց այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրեց այն ընդհանրապես հանել օրակարգից»,- մասնավորապես ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: