Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չի ընդունվում այս հրամանագիրը Արցախից բռնագաղթվածների առնչությամբ. Գևորգ Դանիելյան

Նոյեմբեր 20,2023 12:42

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հայաստանի Հանրապետության ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ իրականացվում է ներգաղթի և օրենքով սահմանված այլ դեպքերում` Հանրապետության Նախագահի հրամանագրով» («Քաղաքացիության մասին» օրենքի 15-րդ հոդված, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիա 1-ին հոդված):

Ինչո՞ւ չի ընդունվում այս հրամանագիրը Արցախից բռնագաղթվածների առնչությամբ, երբ՝ ա) վերջիններիս 070 կոդով անձնագրերը դիտարկվել են իբրև սահմանված պահանջներին չհամապատասխանող, ասել կուզի՝ նրանք համարվում են ապաքաղաքացիներ, բ) բռնագաղթի արդյունքում են հայտնվել Հայաստանում, որպիսի փաստական հանգամանքը հավաստվել է Կառավարության որոշմամբ: Օրենքը և միջազգային իրավունքի նորմերն ուղղակի պահանջում են գործել իրավիճակին համապատասխան և մարդկանց առնվազն չներքաշել հարկադիր պարապուրդի մեջ՝ դրանից բխող բացասական հետևանքներով հանդերձ:

Իհարկե, արցախցիները կարող են դիմել և բարդ ու անհարկի տևական ժամանակ պահանջող ընթացակարգով ստանալ քաղաքացիություն, սակայն օրենքն ու կոնվենցիան հենց սա բացառելու համար են նախատեսել խելամիտ ու ողջամիտ ընթացակարգ: Իսկ կենսաթոշակները պետք է վճարել, դա քաղաքացիության հետ որևէ առնչություն չունի («Փախստականների և ապաստանի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մաս)….

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930