Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը ոչ-ոքի խաղաց Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը ոչ-ոքի խաղաց Վրաստանի թիմի հետ:
♟️ Տղամարդկանց առաջնությունում հաղթեց Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին: Հրանտ Մելքումյանը պարտվեց:
♟️ Կանանց առաջնությունում հաղթեց Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղացին: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:
⚡️ Առաջնության ավարտից մեկ տուր առաջ տղամարդկանց հավաքականը 4-րդ տեղում է, իսկ կանանցը՝ 8-րդ։
Կարդացեք նաև
📌 Վերջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Անգլիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Լեհաստանի թիմի հետ:
🥳 Հաջողություն ենք մաղթում մեր շախմատիստներին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիա