Լրահոս
Օրվա լրահոսը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 106 մարդ. Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Նոյեմբեր 20,2023 12:04

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Նոյեմբերի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 432 դեպք, որից 156-ը՝ արտակարգ:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 82, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի, երկրաշարժի, օձի նկատման, դժբախտ պատահարի՝ 1-ական, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 166, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 29 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 9 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 106, զոհվել՝ 9 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:

🔺Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930