Shamshyan.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 17-ին հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Մկրտչյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք, Աշտարակ քաղաքի իր տան դռան փականը վնասելով, մտել են բնակարան, ողջ տունը տակն ու վրա են արել և գողություն կատարել:
Տեղում Ռ. Մկրտչյանը ոստիկաններին հայտնել է, որ գողը կամ գողերը իր բնակարանից գողացել են խոշոր չափի գումար, այդ թվում՝ ԱՄՆ դոլար, վրացական լարի և ոսկյա զարդեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Մկրտչյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքն աշխատում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի տեղակալ:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: