Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար. Թագուհի Թովմասյան

Նոյեմբեր 20,2023 11:51

Այսօր Երեխաների միջազգային օրն է։ 1959թ. նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը։

Այս տարի տոնի կարգախոսն է՝ «Յուրաքանչյուր երեխայի համար, յուրաքանչյուր իրավունք»:

Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ մեր սրբագույն Արցախի շուրջ 30000 երեխաների իրավունքներ շարունակվում են խախտված մնալ։

Նրանք զրկված են իրենց հայրենի մանկապարտեզը, դպրոցը հաճախելու, իրենց բակում խաղալու, ոմանք իրենց ծնողին, եղբորը տեսնելու իրավունքներից… իսկ ինչքա՜ն անմեղ երեխաների մատղաշ կյանքեր ընդհատվեցին… Այսպիսի ապագա մենք չէինք նախատեսել մեր երեխաների համար… Նրանց իրավունքների վերականգման համար պայքարը յուրաքանչյուրիս առաքելությունն է, որը մի օր պետք է պսակվի հաղթանակով։

Թող աշխարհի բոլոր մանուկներն ապրեն ԽԱՂԱՂ երկնքի տակ։

Շնորհավորում եմ մեր հրաշք երեխաներին, որոնքվքեր իրենց ներկայությամբ մեր ծանրաբեռնված առօրյան դարձնում են իմաստալից, իսկ աշխարհը՝ ավելի բարի ու ազնիվ։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930