Ադրբեջանն այսօր հայտարարել է օգոստոսի 1-ին Աղավնո գյուղի տարածքից առեւանգված Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանի կալանավորման եւ մեղադրանքներ առաջադրելու մասին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, մասնավորապես, «Խանքենդիի (Ստեփանակերտ) թիվ 3 մանկական հիվանդանոցում պահվող ադրբեջանցի գերիների նկատմամբ խոշտանգումներ կատարելու, ռազմական հանցագործությունների, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու համար»։