Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄՆ ռազմական օգնության կարիքն Ադրբեջանն ընդհանրապես չունի»․ կարծիք Բաքվից. JAMnews

Նոյեմբեր 20,2023 10:59

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ադրբեջանի ԱԳՆ-ն կոշտ հայտարարություններ են փոխանակել։ JAMnews-ի ադրբեջանական խմբագրությունը քաղաքական մեկնաբան Հաջի Նամազովին խնդրել է խոսել հայտարարությունների էության և դրանց պատճառների մասին։

Ի՞նչ տեղի ունեցավ
«ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ադրբեջանի ԱԳՆ-ի միջև բանավոր փոխհրաձգությունը բոլորովին պատահական չէ։ Ես կասեի, որ Նահանգները շատ ուշացել են իրենց հայտարարություններով, ուստի, անկեղծ ասած, ծիծաղելի են թվում։

ԱՄՆ Կոնգրեսը լսումներ է անցկացրել «Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի» վերաբերյալ։ Կոնկրետ երկրի որևէ տարածաշրջանում իրավիճակի քննարկումն այն պետության խորհրդարանում, որի քաղաքացիներ այնտեղ չեն եղել և չկան, սովորական տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Բայց ԱՄՆ-ն իրեն համարում է ողջ մոլորակի տերը, ուստի մենք չենք կենտրոնանա այս զարմանալի փաստի վրա։

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը մի քանի կոշտ հայտարարություններ է արել քննարկումների ժամանակ։ Նա հայտնել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, այսուհետև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ չի վարի, և պաշտոնական Բաքուն պետք է տարածաշրջանային հաղորդակցությունները բացի Հայաստանի տարածքով՝ դրանց նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելու պարտադիր պայմանով»։

Ո՞ւմ է իրականում անհրաժեշտ ռազմական օգնություն
«ԱՄՆ ռազմական օգնության կարիքն Ադրբեջանն ընդհանրապես չունի։ Այն ժամանակ, երբ երկիրը միլիարդավոր դոլարների պաշտպանական ծախսեր է նախատեսում, Վաշինգտոնից ստացվող միլիոնները գործնականում ոչ մի նշանակություն չունեն: Սակայն ԱՄՆ-ն միշտ էլ ունեցել է Ադրբեջանի ռազմական աջակցության կարիքը: Ադրբեջանցի զինվորականները ծառայել են Աֆղանստանում և Կոսովոյում։ Ամերիկյան ռազմական ինքնաթիռներն օգտագործել են Բաքվի օդային նավահանգիստը՝ իրենց ուժերը տարածաշրջանի երկրներ տեղափոխելու համար։ ԱՄՆ իշխանությունները բազմիցս շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին ցուցաբերած ռազմական օգնության համար։ Այսինքն՝ դեռ պետք է պարզել, թե այս առումով ով է ում պետք։

Ես կցանկանայի կանգ առնել տխրահռչակ 907 լրացման վրա, որն արգելում է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Այն ընդունվել է Վաշինգտոնում 1992 թվականին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաթեժ պահին, երբ Ադրբեջանի շրջանները մեկը մյուսի հետևից օկուպացվում էին։ Այն ժամանակ ԱՄՆ-ը նույնիսկ չէր ուզում լսել այնպիսի հայեցակարգի մասին, ինչպիսին պետությունների տարածքային ամբողջականությունն է, և Բաքվին զրկեց իր օգնությունից։ Դա այն ժամանակ էր, երբ ծայրահեղ ծանր վիճակում հայտնված երիտասարդ պետությանն այդ աջակցությունն իսկապես անհրաժեշտ էր։
Եվ հիմա նորից հիշել են 907-րդ լրացումը, իբր, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Ի՞նչ անվանել սա, եթե ոչ կեղծավորություն»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930