Բուդվայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի տղամարդկանց կանանց հավաքականները ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար, Հունաստանի եւ Վրաստանի հետ։
Ութ տուրից հետո մեր տղաները թիմային 11,0 միավորով ընթանում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում, իսկ աղջիկները 10,0 միավորով 8-րդ տեղում են։
Այսօր կայանալիք եզրափակիչ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմն ուժերը չափելու է Անգլիայի, աղջիկներինը՝ Լեհաստանի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ